Սնունդը և առողջությունը
20 հետաքրքիր փաստ կարմիր ձկնկիթի մասին. 1in.am
gogetnews.info-ն ներկայացնում է 20 հետաքրքիր փաստ կարմիր ձկնկիթի մասին:
1. Այն թափել են ձկան փորոտիքի հետ
Դեռ 100 տարի առաջ Կամչատկայի, Սախալինի և Կուրիլյան արշիպելագի որոշ ժողովուրդներ կարմիր ձկնկիթը թափել են ձկան փորոտիքի հետ, քանի որ այն արագ է փչացել՝ հանգեցնելով թունավորումների: Այն մշակել սկսել են միայն XIX դարի վերջին:
2. Փչեք, որ իմանաք որակի մասին
Կարմիր ձկնկիթի որակը կարելի է պարզել հեշտ միջոցով՝ չոր հարթ ափսեի մեջ պետք է ձկնկիթի մի քանի հատիկ դնել, հետո փչել դրանց վրա: Եթե հատիկները կպչեն ափսեին՝ ձկնկիթը լավը չէ, իսկ եթե ամբողջական առաջ գնան, լավն է:
3. Սնունդ երկարակեցության և լավ հիշողության համար
Գիտնականները պնդում են, որ շաբաթը գոնե մեկ անգամ կարմիր ձկնկիթ օգտագործող մարդիկ առանձնանում են լավ մտավոր ունակություններով նույնիսկ բավականին մեծ տարիքում, իսկ ապրում են միջինում 7-10 տարով ավելի երկար:
4. Պարունակում է օգտակար սպիտակուց
Կարմիր ձկնկիթը 30%-ով բաղկացած է բարձր որակի սպիտակուցից, որն օրգանիզմի կողմից հեշտ է յուրացվում, հենց այդ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել թույլ և ծանր հիվանդ մարդկանց: Այն արագ վերականգնում է ուժերը և օգնում է քաշ հավաքել:
5. Չորացրել են, մինչև կռահել են աղ անել
Կարմիր ձկնկիթը եղել է հեռավոր Արևելքի ձկնորսների ամենաէժան սնունդներից մեկը: Նրանք այն պահելու համար չորացրել են:
6. Կարմիր ձկնկիթ՝ շալյապինական ձևով
Ֆյոդոր Շալյապինը շատ է սիրել ձկնկիթ և անհրաժեշտ է համարել գրեթե ամեն օր օգտագործել՝ այն քսելով կարագի շերտով սպիտակ հացին:
7. Բարձր կալորիականությամբ, բայց դիետիկ սնունդ
Հետաքրքիր է, որ կարմիր ձկնկիթը դիետիկ ուտելիք է համարվում, քանի որ շատ օգտակար նյութեր է պարունակում, թեև 100 գրամում պարունակում է 250 կկալորիա:
8. Ժամանակակից ձկնկիթն ավելի շուտ համեղ է, քան` օգտակար
Սովորական խանութներում վաճառվող ժամանակակից ձկնկիթն ավելի շուտ համեղ է, քան օգտակար: Բանն այն է, որ այն պատրաստում են չափազանց շատ աղ օգտագործելով, երկար պահպանելու համր կոնսերվանտներ են ավելացնում:
9. Ձկնկիթները տարբեր են լինում
Գոյություն ունեն ձկնկիթի տեսակներ.
- Կետայի (ձկնկիթի հատիկները ամենախոշորն են՝ մինչև 9 մմ, դեղնա-նարնջագույն),
- Սապատաձկան (հատիկների չափը՝ 3-5 մմ, մուգ նարնջագույն),
- Ներկայի (չափը՝ 3-4 մմ, ունի շատ հագեցած կարմիր գույն),
- Կիժուչի (չափը՝ 3-4 մմ, կարմի գույնի),
- Չավիչայի (չափը՝ 2-3 մմ, կարմիր գույնի),
- Սիմայի (չափը՝ 2-3 մմ, մուգ կարմիր գույնի):
10. Եթե սնվեք ձկնկիթով
Կարմիր ձկնկիթը պարունակում է մարդուն անհրաժեշտ գործնականում բոլոր նյութերը: Միայն կարմիր ձկնկիթով սնվելու դեպքում բավարար կլիներ շաբաթական ընդամենը 200 գրամ ուտել:
11. Հայտնի աֆրոդիզիակ
Կարմիր ձկնկիթը բարձրացնում է սերոտոնինի (ուրախության հորմոն) մակարադակն արյան մեջ, ուժեղացնում է պոտենցիան և նպաստում է հղիության բարենպաստ սկզբին:
12. Ձկան բնակավայրի դերը
Ամենանուրբ համն ունի Սախալինում արտադրված կարմիր ձկնկիթը: Մասնագետները սա բացատրում են նրանով, որ ձուկը բռնվում է հենց աղի ջրում, ձկնկիթը չի հասցնում կոշտանալ:
13. Կարմիր ձկնկիթի որակը
Եթե կարմիր ձկնկիթը աղ է արվում ձուկը բռնելուց հետո 4 ժամվա ընթացքում և պարունակում է 5%-ից ոչ ավելի աղ, ապա դրան շնորհվում է 1-ին տեսակի: Ի դեպ, կարմիր ձկնկիթի բարձրագույն տեսակ գոյություն չունի:
14. Այն նույն Օլիվյեն
Լուսյեն Օլիվյեի պատրաստած ամենաառաջին աղցանը պարունակել է նաև կարմիր ձկնկիթ:
15. Խաների ուտելիք
1240թ. Բատու խանի պատմիչները գրառել են, որ խանի սեղանին կարմիր ձկնկիթ էր մատուցվում, որը նրան շատ էր դուր գալիս:
16. Վիճակագրություն
Համաշխարհային շուկայում տարեկան վաճառվում է մոտավորապես 1 մլն տոննա կարմիր ձկնկիթ:
17. Ով գոնե մեկ անգամ փորձել է
Առաջին անգամ կարմիր ձկնկիթ փորձած 10 մարդուց մեկին այն բոլորովին դուր չի եկել, 6-ը կգնի տոներին, իսկ 3-ը՝ ամեն հնարավորության դեպքում:
18. Որքան փոքր է, այնքան համեղ է
Կարմիր ձկնկիթը որքան մանր է, այնքան ավելի համեղ է, գույնն ավելի հագեցած է:
19. Փաթեթավորման գաղտնիքներ
Կարմիր ձկնկիթի ընտրության հարցում չսխալվելու համար ուշադրություն դարձրեք տարայի կափարիչի վրա նշված թվերին: Դրանք պետք է դեպի դուրս գրված լինեն, ոչ թե սեղմված: Պատրաստման ամսաթիվը պետք է լինի հուլիսյան կամ օգոստոսյան՝ սաղմոնի ձվադրման ժամանակը: Եթե այլ ամսաթվեր են նշված, ձկնկիթը կամ նախապես սառեցված է, կամ վերափաթեթավորված:
20. Խոլեսթերինի մասին
Կարմիր ձկնկիթը պարունակում է 300 մգ խոլեսթերին 100 գրամում, սակայն այդ խոլեսթերինն «օգտակար է»:
12.01.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ